8.06.2025
ԱԺ-ում լրագրողների համար որոշակի սահմանափակումներն անհրաժեշտություն են․ ՔՊ-ական
prev Նախորդ նորություն

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

ՊՆ-ից հայտնում են, որ մարտական գործողությունները շարունակվում են:


VERELQ-ը հիշեցնում է, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։


Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։


 


 

Ադրբեջանը խախտում է Գեղարքունիքի գյուղերի բնակիչների կյանքի իրավունքը և առողջությունը. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին