18.02.2026
Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել՝ Սոթքից մինչև Վերին Շորժա. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտրարությամբ:


"Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։


Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։


ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։


Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են"։

ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան