30.04.2025
ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. Թովմասյան
prev Նախորդ նորություն

Մատաղիսում հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր՝ հուլիսի 27–ին, հայտնաբերել եւ տարհանել են եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։


«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:


Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։


 

«Պատիվ ունեմ» դաշինքը կառաջարկի ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով