ՀԿԵ-ում շարունակվում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացումը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացման գործընթացը: Երևանի և Վանաձորի գծային ուղեմասիերին, էներգետիկներին և «Մասիս» գծային մեքենայացված կայանին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության 6 նոր ավտոմեքենա:
Ընկերությունից տեղեկացնում են, որ ավտոմեքենաների բանալիները հանձնելու արարողության ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը կարևորել է մեքենաների արդյունավետ և անվտանգ շահագործումը: «Համոզված եմ, որ փոխադրամիջոցների պարկի նոր մեքենաներով համալրումը կնպաստի ձեր աշխատանքում տեխնոլոգիական գործընթացի խնդիրների արդյունավետ լուծմանը, ինչպես նաև աշխատողների համար հարմարավետ պայմաններ կստեղծի իրենց պարտականությունները կատարելիս», - նշեց Ա. Մելնիկովը։
Նման տեխնիկայի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղու բարդ ռելիեֆով, ինչպեն նաև նրանով, որ աշխատողները պետք է սպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում: Նոր մեքենաները կփոխարինեն 90-ականների արտադրության փոխադրամիջոցները, ինչը զգալիորեն կհեշտացնի աշխատանքային գործընթացը՝ պահպանելով աշխատանքի անվտանգության նորմերը:
Երկաթուղու տեխնոլոգիական ավտոպարկի և շարժակազմի թարմացման գործընթացը շարունակվելու է: