27.11.2024
ՀԿԵ-ում շարունակվում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացումը
prev Նախորդ նորություն

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվեց

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: 


Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սարգսյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):


Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, որը ԿԸՀ-ն բավարարել էր: