24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 162 նոր դեպք, 2 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Ծաղրանք է. քաղաքագետը՝ պատգամավորների փոխհատուցման գումարի հնգապատիկ բարձրացման մասին

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Աժ-ում երեկ ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:


«Անկախ իրական ծանրաբեռնվածությունից ու դրա հետ կապված ծախսերից որպես ծաղրանք եմ ընկալում ԱԺ-ի պատգամավորների փոխհատուցման գումարի հնգապատիկ բարձրացումը, երբ Արցախում իրենց ամբողջ ունեցվածքը կորցրած մարդկանցից շատերին դեռ չի վճարվել իրենց հասնող փոխհատուցումը։


Ծանրագույն վիճակում գտնվելով, նույնիսկ չգիտեն, երբ են ստանալու ամենօրյա գոյատևման համար անհրաժեշտ այդ միջոցները։ Որքան շատ լինեն այսօրվա ընդունվածի նման որոշումները, այդքան ուշ են ստանալու․․․ Լավագույն դեպքում․․․»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բորիս Նավասարդյանը:


Հիշեցնենք՝ Ազգային ժողովում ընդունված նախագծով, որը ներկայացրել էին կառավարող դաշինքի պատգամավորները, պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարը հնգապատկվեց՝ 50 հազարից դառնալով 250 հազար դրամ: