24.11.2024
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ չեն բացել. ՊՆ
prev Նախորդ նորություն

«Բեթհովեն» խորագրով համերգային երեկո՝ յուրահատուկ ձևաչափով

Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմական թատրոնում տեղի կունենա «Բեթհովեն» խորագրով համերգային երեկո։ Թատրոնի ճեմասրահում ելույթ կունենա թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։


Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի հազվադեպ կատարվող վոկալ-կամերային ստեղծագործությունները։ Այդ ստեղծագործությունների թվում է վեց երգերից բաղկացած վոկալ շարքը՝ գրված Կ․ Գելլերտի հոգևոր թեմատիկայով բանաստեղծությունների հիման վրա, և կոմպոզիտորի կողմից մշակած ժողովրդական երգերից մի քանիսը (դանիական, ռուսական, գերմանական, ուկրաինական)։


Բացի վոկալ ստեղծագործություններից, համերգին կհնչեն Բեթհովենի դաշնամուրային տրիոյի (op. 11) երկրորդ մասը՝ ադաջոն և թիվ 23 սոնատի երրորդ մասը։ 


Երեկոյին Վ․ Ավանյանի հետ մեկ բեմում հանդես կգան նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակների խմբի կոնցերտմայստեր Գառնիկ Ենգիբարյանը և դաշնակահարուհի Ելենա Վաարդազարյանը։