16.06.2025
Տիգրան Մուկուչյանի սիրտը ստենտավորվել է
prev Նախորդ նորություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ չեն բացել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, նախօրեին նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ Այս մասին ասված է ՀՀ ՊՆ  տարածած հայտարարության մեջ:


"Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ",- ասված է հաղորդագրության մեջ։


 

«Բեթհովեն» խորագրով համերգային երեկո՝ յուրահատուկ ձևաչափով
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը