25.11.2024
Ապօրինի խաղատուն Երևանում. պետությանը պատճառվել է 5 մլրդ 500 մլն դրամի վնաս
prev Նախորդ նորություն

Օտարերկրյա քաղաքացիները COVID-19-ի կպատվաստվեն ՀՀ-ում 10 օր և ավելի գտնվելու դեպքում

Հուլիսի 15-ից օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տաս օր և ավել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում:

Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։

Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.

Հյուսիսային պողոտա,

«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,

«Մեգա մոլ» առևտրի կենտրոն,

«Դալմա մոլ» առևտրի կենտրոն,

 «Կասկադ» համալիր։