27.11.2024
Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 աճյուն
prev Նախորդ նորություն

Կարևորվում է բնական պաշարների, անտառածածկ տարածքների խելամիտ օգտագործումը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանման, բնական պաշարների խելամիտ օգտագործման և դրանց կառավարման որոշ խնդիրների:


Արցախի կառավարությունից հայտնում են, որ քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների, բնական էկոհամակարգերի, բուսական և կենդանական օրգանիզմների պահպանման հարցերի լայն շրջանակ:


«Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում բնական պաշարների, անտառածածկ տարածքների խելամիտ ու սրտացավ օգտագործման վրա պատշաճ ուշադրություն դարձնելը: Այս համատեքստում անհրաժեշտ է վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդաշնակեցնել լիազոր մարմինների աշխատանքները և բարձրացնել վերահսկողության մակարդակը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:


Պետական նախարարն, ըստ ուղղությունների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:


Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը հանձնարարել է համապարփակ ուսումնասիրության ենթարկել ոլորտում առկա խնդիրները և սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: