Վանաձորում կանցկացվի "Ճախրուկ" միջազգային փառատոնը
Հուլիսի 25ին, ժ․ 19։30 - ին Վանաձոր քաղաքում, Հայքի հրապարակում կմեկնարկի "Ճախրուկ" միջազգային փառատոնը, որին կմասնակցի Խարբերդի մասնագիտացված մանկատան "Ճախրուկ" էթնո երաժշտախումբը։ Փառատոնի բարեգործական համերգը կշարունակի Արթո Թունչբոյաջյանը իր Armenian Navy Band խմբով։ Փառատոնի կազմակերպիչ և "Ճախրուկ" էթնո երաժշտախմբի հիմնադիր ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉԻՆՉ ԵՆ, ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՀՈԳՈՒ ԹՌԻՉՔ ։
Քույրեր՝ Աննա և Անահիտ Մխիթարյանները,մասնագիտությամբ երաժիշտներ են,նվագում են փողային և հարվածային երաժշտական գործիքներ։2019թ-ի սեպտեմբերից սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով սկսել են աշխատել Խարբերդի մասանգիտացված մանկատան երեխաների հետ՝ստեղծելով Խարբերդի մասնագիտացված մանկատան "Ճախրուկ" էթնո երաժշտախումբը և երգչախումբը:
"Ճախրուկ" էթնո երաժշտախմբի ստեղծման նպատակը երեխաներին հնարավորություն տալ հանրությանը ներկայացնել հայկական մշակույթը և ամենակարևորներից մեկը՝ ուժի,կամքի,նպատակասլացության օրինակ ծառայել: Բացի զուտ երաժշտություն նվագելու հմտություն ձևավորելը,այս ամենը երաժշտախմբի երեխաներին տալիս է սեփական անձի կարևորության գիտակցում,սոցիալական կյանքում ներգրավվածություն,ինչպես նաև մասնագիտության ձեռք բերում:Երաժշտության միջոցով փոխանցված լավ տրամադրությունը օգնում է երեխաների հոգեբանական խնդիրների լուծմանը,որն էլ իր հերթին դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի բարելավման վրա։
Մանկատան տնօրենի՝Հարություն Բալասանյանի,աջակցությամբ անհատույց տրամադրված սենյակները քույրերը նորոգեցին և կահավորեցին բարի և սրտացավ մարդկանց շնորհիվ։ Սենյակներին քույրերը տվել են տան,ընտանեկան և ջերմ մթնոլորտ:2021թ-ի հունիսի 1-ին հենց այդ սենյակներում կայացավ մշակութային կենտրոնի բացումը և մանկատան երեխաների համերգային ելույթը բացման շրջանակներում:
2021թ-ին հիմնել են "Ճախրուկ" մշակույթային հասարակական կազմակերպությունը,որի գործունեության նպատակներից է Խարբերդի մասնագիտացված մանկատան "Ճախրուկ" էթնո երաժշտախմբի համերգների,փառատոնների կազմակերպումը:Ինչպես նաև երեխաների առողջական հարցերի՝ բուժման,վիրահատության, կազմակերպում:
2021թ-ի հուլիսի 25-ին Վանաձորի Հայքի հրապարակում կայանալիք "Ճախրուկ" միջազգային փառատոնով մեկնարկ է տրվում մի մեծ առաքելության՝ հետագա տարիներին հնարավորություն տալ օտարերկրյա հատուկ ունակություններով օժտված երեխաներին և չափահասներին մասնակցելու և իրենց ազգային երաժշտությունը ներկայացնելու,ինչպես նաև հնարավորություն է ընձեռնում համագործակցելու Խարբերդի մասնագիտացված մանկատան "Ճախրուկ" էթնո երաժշտախմբի հետ։ Ամեն տարի փառատոնը անց է կացվելու Հայաստանում՝ խթանելով մշակույթն ու աշխարհին ներկայացնելու մեր ազգի հոգու հզոր ուժն ու թռիչքը։