15.07.2025
Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ. Փաշինյանը ցավակցել է
prev Նախորդ նորություն

Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:


Կառավարությունից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:


Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։


 

Վանաձորում կանցկացվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները