29.03.2024
Գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունը կաթիլային ոռոգումն է. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Չոբանյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր ռազմավարության ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Բարսելոնայում հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը տեղի ունեցող «MWC Barcelona 2021» միջոցառման շրջանակներում հանդիպում է ունեցել «GSMA» փոխնախագահ, Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների տնօրեն Դանիել Պատակիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:


Հայկ Չոբանյանը փոխանցել է, որ հայկական տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները մշտապես մասնակցել և բարձր են գնահատել «MWC Barcelona 2021» միջոցառուման կարևորությունը:


Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է ոլորտի առջև ծառացած փոխակերպման մարտահրավերներին, ինչպես նաև համավարակով պայմանավորված նոր իրականությանը։


Հայկ Չոբանյանը նշել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել նոր լուծումներում, որպեսզի մարդիկ և երկրները չունենան այն անհարմարությունները, որոնք կան այսօր։ Լուծումները ենթակառուցվածքային և թվային տեխնոլոգիաների տիրույթում են և նման հարթակները հնարավորություն են տալիս այդ թեմաները քննարկել դերակատար երկրների պատասխանատուների հետ։


Դանիել Պատակին ներկայացրել է «GSMA»-ի գործունեությունը, որն ընդգրկում է մի քանի ուղղություններ, որոնցից առաջինը ոլորտային ներկայացուցիչներին մեկ վայրում համախմբելն է, երկրորդը՝ ստանդարտիզացումը, տեխնոլոգիական համագործակցությունը, երրորդը՝ որոշումներ ընդունող քաղաքական գործիչների միջև համագործակցության հնարավորությունների հաստատումը: Դանիել Պատակին ընդգծել է կարգավորիչների բնագավառում ունեցած երկարամյա փորձառությունը և այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։


Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ կարևորում է ժամանակին համընթաց ոլորտում բարեփոխումների աստիճանական իրականացումը: Այս տեսանկյունից Հայկ Չոբանյանն ընդգծել է ոլորտային զարգացման նոր ռազմավարության ընդունումը, որի իրականացումը երկրի տնտեսությունը կբարձրացնի զարգացման նոր մակարդակի: Կողմերը կարևորել են գործակցության զարգացման անհրաժեշտությունը և պայմանավորվել քննարկել ոլորտում փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրականացման առաջնայնությունները:

Անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հնչող թվերը հակասական են. Արցախի ՆԳ նախարար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար