26.11.2024
Երևանում շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը
prev Նախորդ նորություն

Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ոռոգման ջրի խնդրով փակել են Երևան տանող ճանապարհը

Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ Բենիամին գյուղի հատվածում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։


«Տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի պակասի պատճառով մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։ Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է»,- գրում է գործակալությունը։


Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի խոսքով՝ սա առաջին տարին չէ, որ գյուղացին երաշտի ժամանակ ոռոգման խնդիր է ունենում։