ԵԱՏՄ-ի երկրները պետք է համատեղ մոտեցումներ մշակեն «ածխածնային տուրքերի» հարցում. Օվերչուկ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները պետք է նոր տնտեսական քաղաքականություն մշակեն եմ միջոցների նկատմամբ, որոնք սահմանափակում են էներգիայի ածխաջրածնային աղբյուրների օգտագործումը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զարգացած երկրները որոշել են հրաժարվել ոչ միայն էներգիայի ածխաջրածնային աղբյուրներից եւ ներքին այրման շարժիչներից, այլեւ այն ապրանքներից, որոնց արտադրության ժամանակ զգալի ածխածնային հետք է առաջանում։ Նոր սահմանափակող միջոցները կանդրադառնան ռուսական արտահանման հիմնական հոդվածներին, կհանգեցնեն տնտեսության խոշոր վերակազմավորման անհրաժեշտության: ԵԱՏՄ-ն պետք է մշակի և ընդունի ընդհանուր տնտեսական քաղաքականություն այս ոլորտում, կոլեկտիվ բանակցային ռեսուրսից օգտվի այնպիսի խոշորագույն տնտեսությունների հետ փոխգործակցության համար, ինչպիսիք են ԵՄ-ն, ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն», - ասել է փոխվարչապետը:
Օվերչուկը նաև նշել է, որ կլիմայական օրակարգն իր մեջ լուրջ մարտահրավերներ է պարունակում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ է տրվել Մոլդովային, Կուբային և Ուզբեկստանին։