24.11.2024
Ադրբեջանի մեդիան ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող, նվաստացնող նյութերով. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Պատրաստ եմ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել. Սի Ծինփինը` ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:


Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: Նա մասնավորապես նշել է, որ նախորդ տարի Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:


«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձում: