24.11.2024
Պատրաստ եմ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել. Սի Ծինփինը` ՀՀ նախագահին
prev Նախորդ նորություն

Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, ես կվերցնեմ մանդատը. Վանեցյան

Եթե որոշում կայացվի, որ ի վերջո դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, ապա ես չեմ թողնի իմ թիմին միայնակ և կշարունակեմ իմ գործունեությունը ԱԺ-ում: Այս մասին ասուլիսում հայտարարեց  ԱԱԾ նախկին տնօրեն, "Պատիվ ունեմ" դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:


Նա նշեց, ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց եթե իրենք չվերցնեն մանդատները, դա որևէ իրավական գործընթաց առաջ չի բերի և խորհրդարանը միևնույն է շարունակելու է գործել:


Ճշտող հարցին՝ սա ն շանակում է, որ դաշինքն ընդունում է ընտրությունների արդյունքները, Վանեցյանը նշեց, որ ինքը նման բան չի ասել.


"Բոլոր խնդիրները, որոնք եղել են ընտրությունների ժամանակ, այդ խնդիրները վեր են հանվել մեր թիմակիցների կողմից և բոլորին տրվելու է ընթացք: Չեմ բացառում նաև այլ քաղաքական ուժերի հետ  Սահմանադրական դատարան դիմելու տարբերակը: Իսկ ՍԴ որոշումը ստանալուց հետո նոր մենք կորոշենք՝ ընդունում ենք արդյունքները, թե ոչ և եթե ոչ, ապա, այնուամենայնիվ, գնում ենք խորհրդարան, թե ոչ",- ընդգծեց նա:


Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ չէր ասում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ եթե երեք նախագահները միավորվեին, ապա անհնար էր, որ հաղթանակ չտանեին, Վանեցյանն ասաց, որ չի կարող ենթադրություններով խոսել, բայց ընդունեց, որ սխալներ բոլորն ունեցել են.


"Սխալներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ մնացած ուժերը: Հիմա պետք է հասկանանք ինչպես շարունակենք, որպեսզի ուղղենք այդ սխալները և կարողանանք գտնել լուծումներ: Այս ընտրությունների արդյունքներով չլուծվեցին մեր երկրում եղած հարցերը և չկուծվեց Արցախյան հակամարտության հարցը: Եվ չլուծվեց ՀՀ տարածքում արդեն մեկ ամսից ավելի գտնվող ադրբեջանցի զինծառայողների հարցը և Նիկոլ Փաշինյանի կողմից արված բոլոր սխալները: Դրանք կան, առկա են: Եվ այսօր մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում և ինչ պետք է անենք, որպեսզի լուծենք այդ հարցերը",- շեշտեց նա: