Ես չեմ տեսնում ինձ Ազգային ժողովում. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչայանը հակված չէ վերցնել ԱԺ պաշտգամավորի մանդատը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել:
«Այս հարցը մեր թիմում քննարկում է, դեռ վերջնական որոշում չկա: Ես անձնապես հակված չեմ վերցնել մանդատ, ինքս գործադիրի մարդ եմ: Բայց այս հարցում վերջնական որոշում դեռ չկա: Սակայն ես ինձ Ազգային ժողովում չեմ տեսնում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 593 հազար 572 մարդ։
Ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն եւ 4 դաշինք, ընդամենը 2510 թեկնածու:
Ըստ ԿԸՀ-ի ամփոփ տվյալների՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս (687 251), Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս (268 165):