25.11.2024
Ընտրակաշառք տալու համար ձերբակալված թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել է
prev Նախորդ նորություն

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 3943-ն է, որից 3527-ը` այս պատերազմի արդյունքում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։


"Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 3943-ն է, որից 3527-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ bit.ly/38p9RIN։ Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1463 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/3pMgWdV։


Հարկ ենք համարում շեշտել, որ Կամուրջ ծրագրում նշված թիվը իրենից ներկայացնում է այդ ծրագրով երբևէ հատուցում ստացած բոլոր շահառուների քանակը, մինչդեռ նույն ծրագրով ներկայումս իրականացվող հատուցումների քանակը նվազել է՝ 545-ն է։ Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների և Կամուրջ ծրագրի ներքո զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։


Մեր սկզբունքը թափանցիկությունն է։


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով",- ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ: