25.11.2024
Պետությունը պայքարում է խմելու և ծխելու դեմ. օղու և ծխախոտի գնաճ է սպասվում
prev Նախորդ նորություն

Ընդամենը 2,5 դրամ. ՀԾԿՀ հրապարակել է էլէներգիայի նոր սակագինը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է էլէկտրաէներգիայի նոր սակագնի հաշվարկները: Ըստ այդմ՝ ցերեկային սակագինը կկազմի 46 դրամ 20 լումա, գիշերայինը` 36 դրամ 20 լումա:

Հանձնաժողովի կայքում նշվում է, որ հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Հունիսի 15-ին ժամը 16:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ:

Որոշումն ընդունվելու դեպքում նոր սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: