25.11.2024
Ադրբեջանցիները հավանական են համարում ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Պետությունը պայքարում է խմելու և ծխելու դեմ. օղու և ծխախոտի գնաճ է սպասվում

Օղու և ծխախոտի, բենզինի և սեղմված գազի գները աճ կարձանագրեն... Ճիշտ է, եթե Հարկային նոր օրենսգիրքն ընդունվի այն տեսքով, որով ներկայացվել է Ազգային Ժողով, իսկ ընդունվելու դեպքում էլ ուժի մեջ կմտնի 2018 թվականից:

Ազգային Ժողովն իր արտահերթ նիստում այսօր քննարկում է Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Վերջինս սահմանում է ակցիզային դրույքաչափերի ավելացում օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված գազի համար: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ակցիզային դրույքաչափերի ավելացումը վերաբերում է բացառապես օղուն և ծխախոտին, իսկ ահա գինու և կոնյակի ակցիզային դրույքաչափերը չեն բարձրանալու: Պատճառը նրանում է, որ պետությունը չի խրախուսում օղու և ծխախոտի լայն սպառում, ուստիև դրանց դեմ պայքարելու նաև այս տարբերակն է ընտրել:

Ի դեպ, օղու մասով ակցիզային դրույքաչափի բարձրացում նախատեսված չէ հատապտղային կամ պտղային հիմքով օղիների համար:

Ինչ վերաբերում է բենզինին ու սեղմնված գազին, ապա Միրումյանը նշեց, որ չի բացառվում այս ապրանքատեսակների ակցիզային դրույքաչափերի ավելացումը, ինչը կբերի հնարավոր գնաճին: