23.11.2024
Բաքուն և Անկարան անթաքույց առաջ են մղում «Թուրանական միջանցքի» իրականացումը. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն իր ձեռքի մուրճով քանդում է Հայաստանի տնտեսությունը. Պարսյան

2020 թվականի 7,6%-ով տնտեսական անկումից հետո Հայաստանը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել։ Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչները աջուձախ գլուխ են գովում այս տարվա 2,6%-ով աճի մասին՝ դիտավորյալ չնշելով, որ այս «աճը» նախորդ տարվա անկման համեմատ է հաշվարկված (զրոյին մոտ թվի հետ համեմատած)։ Իսկ այս տարվա աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության և շինարարության ոլորտների աճով։ Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

"Սյունիքում Փաշինյանը մի քանի քվե ավել շահելու և իր քաղաքական հակառակորդին պատժելու համար խոսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի և առ հասարակ հանքարդյունաբերության ազգայնացման մասին։ Սա գործող իշխանությունների հերթական պոպուլիզմն է, որը լրացուցիչ անորոշություն, սպառնալիք է ստեղծում Հայաստանի տնտեսության համար, և հաշիվ առնելով հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների արտահանման կարողությունները, վարկային խոշոր պարտավորությունները՝ վարչապետի պաշտոնակատարը մեծ հարված է հասցնում Հայաստանի ֆինանսական կայունությանը։


Ի դեպ, հիշեցնեմ, որ Հայաստանի սահմանադրությամբ Հայաստանի ընդերքը ազգային է, այսինքն՝ ՀՀ կառավարությունը տրամադրում է այս կամ այն կազմակերպությանը ընդերքի օգտագործման իրավունքը և ոչ որպես սեփականություն։ Հանքարդյունաբերության ոլորտում մեծ արժեք է ներկայացնում ոչ թե գործարանի պատերը, սարքավորումները, այլ ընդերք օգտագործման իրավունքը, որը տրամադրում է հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։


Անշուշտ, հանքարդյունաբերության ոլորտում փոփոխությունների խիստ կարիք կա, և չպետք է ընդերքը շահագործումը շարունակվի իրականացվել ի հաշիվ հաջորդ սերունդների։ Դրա համար անհրաժեշտ է մասնագիտական քննարկումներ և վերլուծությույններ։


Ընտրություններից հետո էլ կյանք կա․․",-գրել է ՀՅԴ-ական գործիչը: