23.11.2024
Փաշինյանն իր ձեռքի մուրճով քանդում է Հայաստանի տնտեսությունը. Պարսյան
prev Նախորդ նորություն

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ

Այս րոպեներին անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:


Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց լրագրողներին, որ հանդիպումը խնդրել են զինծառայողների ծնողները:


Նա նաև խոսեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակած փաստաթղթի մասին, համաձայն որի՝ անհետ կորածների թիվը 1064 է: Նաիրի Սարգսյանի խոսքով՝ այս պահին նրանց թիվը 275 է, իսկ 1000-ից ավելի անհետ կորածներ եղել են նոյեմբերի սկզբին: Անցած ամիսների ընթացքում, պարզաբանեց նա, ԴՆԹ հետազոտությունների արդյունքում դիեր հայտնաբերվեցին՝ ավելի քան 800 անհետ կորածների մարմինները նույնականացվել են, նրանք հուղարկավորվել են:


Ավելի վաղ Սերժ Սարգսյանի ներկայացրած տվյալը հերքել էր նաև Քննչական կոմիտեն: