Կապիտուլյանտի «շնորհիվ»՝ առաջին անգամ Թուրքիայի նախագահն այցելում է Շուշի. Շարմազանով

2021-ի հունիսի 15-ը պատմության ապագա դասագրքերում նշվելու է որպես «համազգային ամոթի» օր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:

«Որովհետև թուրքը պաշտոնապես ուղևորվում է մեր Շուշի, իսկ «ներքին թուրքը»՝ Սյունիք։

Կապիտուլյանտի «շնորհիվ»՝ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի նախագահն այցելում է Շուշի։
Թուրքին Արցախ մտնելու «պուտյովկա» տվողին քվեարկողը՝ քվեարկելու է հենց Ալիև-Էրդողան զույգի օգտին»,-գրել է Շարմազանովը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Էրդողանը ժամանել Է Բաքու: Թուրքիայի նախագահը կայցելի Ֆիզուլի և Շուշի։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...