24.11.2024
Աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում
prev Նախորդ նորություն

Ճակատին նայում ասում են՝ «ողջույն, բո.ի տղա», դրանից ավելի մեծ կոմպրոմա՞տ. Սերժ Սարգսյան

Իշխանության գալուց հետո մեր առաջնահերթ քայլերից մեկը պետք է դառնա պատերազմի պատճառների և հետևանքների քննությունը։ Այս մասին Կապանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, վերականգնելու ենք մեր երկրի հեղինակությունը, դուրս ենք գալու պարտվողի բարդույթից»,- շեշտել է նա։


Անդրադառնալով երեկ իր կողմից գաղտնազերծած ձայնագրության-կոմպրոմատին, Սերժ Սարգսյանը հայտարարել է.


«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բո.ի տղա», դրանից ավելի մեծ կոմպրոմատ էլ ի՞նչ պետք է անեն»:


Նա ասել է, որ անցած 30 տարիներին Հայաստանը տարբեր տիպի ղեկավարներ է ունեցել, բայց որևէ մեկը երբեք չի տեսել, որ մի ղեկավարի երեսին նման բան ասեն.


«Էս մարդը ամեն ինչ կուլ է տալիս, բացի մի բանից՝ հենց ասում են կապիտուլյանտ, միանգամից կրիշը գցում է»,- նշել է Սերժ Սարգսյանը:


Նա նաև ասել է, որ ինչքան մենք կանք, ապրում ենք՝ պայքարելու ենք. «Մենք հո չե՞նք կարող կողքից նայել, թե ինչպես է երկիրը գահավիժում։ Սրա դեմը պետք է առնել։ Այսպես շարունակվել չի կարող»։