23.11.2024
ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 2020-ին կազմել է 63,5%. Ջանջուղազյան
prev Նախորդ նորություն

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։  


VERELQ-ը հիշեցնում է, որ 2013թ հունվարի 31-ին՝ ժամը 23։20-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել իր տան մոտ։ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի գործով մեղադրանք էր առաջադրվել երեք անձի։ 2013թ սեպտեմբերի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հրապարակել է դատավճիռը, համաձայն որի՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձը կազմակերպելու մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով: Նույնչափ պատժաչափ է նշանակվել նաև Խաչատուր Պողոսյանի նկատմամբ, ում դատարանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձը կատարելու և ապօրինի զենք պահելու, կրելու մեջ, իսկ Սամվել Հարությունյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով սպանության փորձ կատարելու մեջ: