Մարտի 1-ի քրգործի շրջանակում թույլ տված իրավախախտումները շատ են. Քոչարյան
Իրավական խնդիրները կարևոր է քննարկել այն մարդկանց հետ, ովքեր մտել են այս պայքարի մեջ։ Այս մասին մայիսի 31-ին իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նախկինում կարծիք կար, որ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայմանավորվել դատախազի հետ ։Բայց հետո Հայաստանում ձևավորվեց այն դպրոցը, որտեղ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայքարել դատարանում»,- ասել է երկրորդ նախագահը:
Նա նշեց, որ իր և մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված մարտի 1-ի քրեական գործի շրջանակում թույլ տված իրավախախտումները շատ են։ Քոչարյանի խոսքով՝ շատերը նույնիսկ չէր նկատում՝ խախտո՞ւմ է, թե՝ ոչ, բայց փաստաբաններն էին ֆիքսում։
«Չեմ թաքցնում, մի պահ ինձ մոտ որոշակի հիասթափություն կար իավաբանությունից։ Դատական նիստերի ժամանակ իրարամերժ, բայց մյուս կողմից՝ նույն բանն էին խոսում և՛ դատախազը, և՛ փաստաբանները։ Ինձ համար հայտնագործություն էր սա, ես զարմանում էի, որ սա գիտություն են անվանում։ Սա շատ ճկուն գիտություն է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։