26.11.2024
Ադրբեջանը ՀՀ-ում ունի պայքարի գործակալներ. Փաշինյանը՝ սկանդալային տեսանյութի մասին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարել է ղարաբաղյան հարցը լուծելու հայկական կողմի քաղաքական կամքի մասին

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ավելի ակտիվ են խոսում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։


Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ միջազգային հանրության նման դիրքորոշումը կարեւոր է, քանի որ հնչում են պնդումներ, թե հարցը լուծված է։ «Մենք կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունը հակառակն է պնդում։ Ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքն է՝ գնալ և կարգավորել հարցը», - ասել է Փաշինյանը։


Նրա խոսքով, «այդ բոլոր բարդ, ցավոտ, խնդրահարույց հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ հեռանկարում պատերազմ թույլ չտալու եւ Հայաստանի ու հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան բացելու համար»:


Ընդ որում, նա նշել է, որ «դա հեշտ աշխատանք չէ, չափազանց բարդ աշխատանք է, եւ այստեղ անհրաժեշտ է քաղաքական կամք, հարվածներ ընդունելու ունակություն, բաց եւ ազնիվ երկխոսություն հասարակության հետ»:


«Եվ մենք կգնանք այդ ճանապարհով», - խոստացել է Նիկոլ Փաշինյանը: