Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունման կետում: Այնտեղ գործում է նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց թեմաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»:
Այս մասին մայիսի 19-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ընդամենը օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 3600 մարդ ։ Այդ թվում ավելի քան 800 դիմում ստացվել է "թեժ գծով":
«Մինչ այժմ ամենասուր խնդիրները մնում են անհայտ կորածների որոնումը, ունեցվածքի վերադարձն ու փախստականների հարցերը։ Նաև մեզ են դիմում տարբեր հարցերով։ Մասնավորապես, այսօր Աֆղանական պատերազմի վետերանների դիմումն էր վճարումների կապակցությամբ, որ նրանց մոտ դեռ չի ստացվում ստանալ իրենց հասանելիք վճարումները։ Մենք ընդունել ենք դիմումները եւ փորձում ենք օգնել նրանց», - հայտնել է քաղաքացիների ընդունելության կետի հերթապահ սպա Դմիտրի Սերովը։
Հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում են զինծառայողի անհետացման ենթադրվող շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց կոնտակտային տվյալները: Բոլոր դիմումները մուտքագրվում են տվյալների բազա եւ փոխանցվում են համատեղ որոնողական խմբեր:
Անհետ կորածների որոնման միջոցառումները հետագայում անց են կացվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խաղաղապահ ուժերին, որոնք գտնվում են Ղարաբաղում։ Շատ աշխատանքներ են կատարվել՝ որոնողական աշխատանքներ են տարվում, որպեսզի Ղարաբաղում անվտանգ լինի, եւ մարդիկ զգան, որ իրենք պաշտպանված են ռազմական հակամարտություններից», - հայտարարել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, որն այդ օրը այցելել է մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ։ «Հիմա մենք ուզում ենք, որ այդ պատերազմն ավարտվի։ Որպեսզի մեր փախստականները վերադառնան իրենց հայրենի վայրեր և իրենց կյանքը շարունակեն խաղաղ պայմաններում», - հավելել է նա։
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ին հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: