22.11.2024
Երևանում և հինգ մարզերում տևական հոսանքազրկումներ են սպասվում
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, գրանցվել մահվան 17 դեպք

Հայաստանում մայիսի 17-ին կատարվել է 3 771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 323 մարդ։ Գրանցվել է մահվան 13 դեպք։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1064 է:


Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 139 դեպք, որոնցից 209 222-ն` առողջացած, 4 346-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 042 821 թեստավորում: