24.11.2024
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով. մեկնարկել է առանցքային վերանորոգումը
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու իր թիմը պետությունը տանում են դեպի վերջնական կործանում. Սերժ Սարգսյան

ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների նախընտրական դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ», որի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է։ Այդ մասին հայտարրավել է մայիսի 15-ին դաշինիքի ձևավորման միջոցառման ժամանակ։


Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը «պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում», ելույթ ունենալով միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։


Նրա խոսքով, այսօր Արցախում և Հայաստանում ամեն օր մարդիկ արթնանում են անորոշության, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի մեջ: Մի մասն էլ, ըստ նրա, իրականության ընկալումն ամբողջովին կորցրել է՝ անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով:


Նա նաև կարծիք հայտնեց, որ ժողովրդին այս վիճակում հասցրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ «Չարի իշխանության դեմ պայքարում պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը», - ասել է նա՝ նկատելով, որ անհնարին ոչինչ չկա։


«Մենք դա ապացուցել են արցախյան առաջին պատերազմում և մինչև 2018-ի ապրիլի 23-ը, այդ թվում՝ 2016-ի ապրիլին»,- նշել է Սերժ Սարգսյանը:


Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն ու խոսել առաջիկա անելիքիներից: Նա հայտնեց, որ ընտրություններին գնալու ենք «ժողովրդի դուռը»՝ գալիս ենք լսելու նրա խնդիրը: «Համատեղ ջանքերով լծվելու ենք դրանց հաղթահարման գործին։ Ուղղիր մեջքդ, կպնե՛նք գործի, որ ապրենք», - ասել է նա։


Երկու կուսակցությունների առաջնորդների ելույթներից հետո կողմերը հուշագիր ստորագրեցին:


Միջոցառման ավարտին Սերժ Սարգսյանը լրագորղների՝ «ինչու նա չէ դաշինքի վարչապետի թեկնածուն» հարցին ի պատասխան ասել է, որ այլևս չի հավակնելու պետական բարձր պաշտոնների: