22.11.2024
Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի հետ Հարությունյանը քնարկել է Սյունիքում իրավիճակը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դիմել է Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյանը հակասեց Պեսկովին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է լրագրողներին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փոխօգնության եւ փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։ 


Նա նաև նշել է, որ բացի այդ, այս պահին նաեւ փաստաթղթեր են մուտք արվում ՀԱՊԿ համապատասխան խողովակներով: «Պաշտոնապես դիմել ենք ՀԱՊԿ-ին, քանի որ սա ՀԱՊԿ տարածք է նաև»,- ասել է նա։


Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրադրության առնչությամբ: 


Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք, Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: