23.05.2025
Պետք է պատրաստ լինել նաև վատ զարգացումների. Ավինյանը՝ Սյունիքում իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը «հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը»

Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը, բանակցություններ է վարում Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում։


«Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերաբերյալ։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը: Նա զրուցակցի ուշադրությանն է հասցրել, որ սահմանային լարված իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար մի քանի ժամվա ընթացքում տարածաշրջան է գործուղվել Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայության ղեկավարությունը և հակառակ կողմի հետ բանակցություններ են ընթանում», - ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:


 

Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի հետ Հարությունյանը քնարկել է Սյունիքում իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան