14.12.2024
Մոսկվան մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ. Զախարովան՝ Սյունիքի սահմանին դեպքերի մասին
prev Նախորդ նորություն

Պետք է պատրաստ լինել նաև վատ զարգացումների. Ավինյանը՝ Սյունիքում իրավիճակի մասին

Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բակացությունները շարունակվում են և վերջնական արդյունքներ այս պահին չկան: Այդ մաիսն Գորիսում լրագրողների հետ զրույցում այսօր՝ մայիսի 14-ին, ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։


Նա համոզված է, որ այս կամ այն փուլում վերջնական արդյունքի հասելու են, քանի որ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը: «Ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը: Մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը»,– ասաց Ավինյանը։


Այնուամենայնիվ, նրա խոսքով, անկախ Հայաստանի՝ խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու ցանկությունից, պետք է պատրաստ լինել նաև նեգատիվ զարգացումների:


«Պետք է պատրաստ լինենք ոչ միայն մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, այլ նաև նման վատ սցենարի դեպքում` մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ»,– ասաց նա՝ պարզապանելով, որ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ–ին հենց նմանատիպ սցենարների պարագայում հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար նախատեսված։


Նրա խոսքով, ադրբեջանցիները ցույց են տալիս կեղծ քարտեզներ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ. «Այդ քարտեզների հիման վրա էլ ադրբեջանական զորքն առաջ է եկել` հայտաարելով, որ դա իր տարածքն է»։


Միևնույն ժամանակ փոխվարչապետ Ավինյանը նաև հայտնել, որ ադրբեջանական կողմը հաստատել է խաղաղ կարգավորման տրամադրվածությունը և վստահեցրել, որ որևէ այլ չի պատրաստվում ձեռնարկել։


Ավելի վաղ Երեւանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նշվել էր նաև, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Արդեն երեք օր է ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։


Սյունիքի սահմանային իրավիճակը քննարկելու նպատակով մայիսի 12-ին և 13-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհդի երկու արտահերթ նիստ: Կառավարության ղեկավարը պաշտոնապես հաստատել է՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ «Դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է:


Այնուհետև նա կարգադրել է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նշելով, որ ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: