23.11.2024
Տրանսպորտային ապաշրջափակման հարցին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել. Բայրամով
prev Նախորդ նորություն

Բայրամովը Լավրովին ասել Է, որ Բաքուն արդեն կատարել է գերիներին հանձնելու պարտավորությունը

Ադրբեջանն արդեն կատարել է իր պարտավորությունները՝ եղած ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելու հարցում։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։


«Ադրբեջանը կատարել է ռազմագերիներին հայկական կողմին հանձնելու իր պարտավորությունները։ Բացի այդ, ադրբեջանական կողմի մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել. դրանք տեղի են ունեցել կլիմայական, աշխարհագրական ծանր պայմաններում, իրականացվել է զոհվածների մարմինների եւ աճյունների որոնում: Արդյունքում անցած վեց ամիսների ընթացքում հայկական կողմին է փոխանցվել շուրջ 1 600 մարմին», - հայտարարել է Բայրամովը։


Միջադեպը, որի արդյունքում մի խումբ հայ զինծառայողներ են ձերբակալվել, Բայրամովն առավել աղաղակող փաստ է համարել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հայտարարության դրույթների խախտման փաստը:


«Հայ զինվորականների՝ Ադրբեջանի տարածք ներթափանցելու փորձի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են ադրբեջանցի զինվորականներ եւ քաղաքացիական անձինք։ Այդ խմբի մի մասը, որը դիմադրություն է ցույց տվել, ոչնչացվել է, մյուսների նկատմամբ ներկայումս քննչական գործողություններ են իրականացվում», - ասել է ադրբեջանցի նախարարը։


Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը կատարում է ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը։ «Նրանց հասանելիություն ունեն Կարմիր խաչի ներկայացուցիչները, Ադրբեջանի օմբուդսմենը, նրանց այցելում են փաստաբաններն ու բժիշկները։ Ձերբակալվածներին հնարավորություն են ստեղծել հեռախոսային եւ տեսազանգեր ունենալ նրանց ընտանիքների անդամների հետ», - հավելել է Բայրամովը։