23.11.2024
Ռազմագերիների և ականապատ դաշտերի քարտեզների հարցերը պետք է լուծվեն օպերատիվ. Լավրով
prev Նախորդ նորություն

Տրանսպորտային ապաշրջափակման հարցին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման հարցին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել:


Ինչպես հաղորդում է Trend-ը, Բայրամովն ասել է, որ տարածաշրջանում նախապատրաստական բնույթի աշխատանքը շատ ինտենսիվ է ընթանում եւ արդեն անցկացվել է եռակողմ աշխատանքային խմբի վեց նիստ՝ նրա նախագահների հովանու ներքո:


«Այնտեղ աշխատանքի մեծ ծավալ կա, և այդ հարցերի վրա աշխատում են փորձագիտական ենթախմբեր։ Առկա տեղեկատվության համաձայն՝ որոշ հարցերում առաջընթացն ավելի մեծ է, քան մյուսների հարցում։


Դրա վրա ազդում է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, բայց կուզենայինք նշել, որ եռակողմ համաձայնագրի այս ասպեկտը շատ կարևոր է ։ Կարծում ենք, որ Համաձայնագրի այդ կետին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել և վստահ եմ, որ շուտով ինչ-որ տրանսպորտային երթուղիներով ականատես կլինենք աշխատանքների մեկնարկին», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։