4.06.2025
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր»-ում և «Հաղթանակ» զբոսայգում
prev Նախորդ նորություն

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:


ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:


Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին ու ազատամարտիկներին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:


 

Մեզ համար հրամայական է հայոց բանակի զորացումը. Գարեգին Բ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով