24.11.2024
Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն
prev Նախորդ նորություն

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.


Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է հրամանագրում:


Կամո Կոլյայի Ցուցուլյան


Ծնվել է 1973 թ. հունվարի 2-ին, Իջևան քաղաքում:


1995 թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը,


2009 թ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան:


13.03.1996 – 06.03.1998 թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում


29.12.2001 – 11.06.2003 թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի գծով ինժեներ


11.06.2003 – 27.07.2004 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ


27.07.2004 – 21.05.2010 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր


21.05.2010 – 19.12.2011 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ


19.12.2011 – 30.12.2011 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ


30.12.2011 – 28.02.2012 թթ. Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում


28.02.2012 – 12.06.2013 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ


12.06.2013 – 27.06.2013 թթ. Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում


27.06.2013 – 29.11.2013 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ


29.11.2013 – 19.06.2020 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ


19.06.2020 թ.-ից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ


Պարգևատրվել է


ՀՀ Նախագահի 2016 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:


Ամուսնացած է, ունի երկու երեխա: