11.09.2026
Անհրաժեշտ է ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնել. Փաշինյանը՝ Լավրովին
prev Նախորդ նորություն

Մտքովդ անգամ չանցնի. Խաչիկ Ասրյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.


««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանում սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգայի Ժողովի արտահերթ ընտրությանը՝ վստահ լինելով, որ այն կազմակերպվելու է բացառապես օրենքի տառին համապատասխան: 

Սակայն, վերլուծելով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, հատկապես, որ սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Փաշինյան Նիկոլը, բայց միևնույն ժամանակ ապօրինաբար մնաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ակնհայտ է, որ Փաշինյան Նիկոլը գնում է ընտրության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով:

Փաշինյան Նիկոլի անօրինական այս գործողություններն արտահերթ ընտրությունում կարող են ունենալ ողբերգական հետևանքներ, իսկ հետընտրական գործընթացները կարող են ընթանալ քաղաքացիական բախումներով՝ ընդհուպ մինչև արյունահեղություն:

Գիտակցելով վերոնշյալ անխուսափելի վտանգները, քաղաքացիական հնարավոր պատերազմն ու արյունահեղությունը՝ պահանջո՛ւմ և զգուշացնո՛ւմ ենք Հայաստանի վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթած և ժամանակավոր զբաղեցնող Փաշինյան Նիկոլին. մտքովդ անգամ չանցնի ընտրակաշառք բաժանել և արտահերթ ընտրության արդյունքները կեղծել, այլապես հետընտրական փողոցային անկանխատեսելի բողոքների արդյունքում ծնվելիք քաղաքացիական պատերազմի, արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կրելու ես դու",- ասված է հայտարարության մեջ:


 

Վարչապետ Փաշինյանը Դավիթ Սահակյանին նշանակել ԲՏԱ նախարարի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ