23.11.2024
«Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց
prev Նախորդ նորություն

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը լիարժեքորեն պահպանվում է. Վաղարշակ Հարությունյան

Խորհրդային տարիներից ամրագրված և անկախ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը լիարժեքորեն պահպանվում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։


Նա նշել է, որ համացանցում շարունակում են տարածվել «մտել, տարել են» շարքի տեսանյութերը, սակայն իրականում Հայաստանի սահմանը լիարժեքորեն պահպանվում է: «Կան վայրեր, որտեղ նրանք 50 մետր առաջ են շարժվել, կան վայրեր, որտեղ մենք ենք 50 մետր հետ կանգնած։ Անհնար է, տեղադրել դիրքերը այնպես, որպեսզի ապահովեն և անվտանգությունը, և վերահսկողությունը։ Այդ իսկ պատճառով դիրքերը շարժվում են առաջ և հետ։ Բայց կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ տեղի ունեցած տարածքային փոփոխություններն աննշան են, և այդ խնդիրները պետք է լուծվեն սահմանազատման արդյունքում», - հայտարարեց Հարությունյանը։


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Հարությունյանին հիշեցրել է վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ադրբեջանցի երեք զինծառայողներ հարձակվել են Արավուս գյուղի հովիվի վրա եւ հետաքրքրվել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Ի պատասխան Հարությունյանը նշեց, որ միջադեպը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ գյուղի բնակիչը մոտեցել է ադրբեջանական դիրքերին շատ մոտ: Նա վստահեցրել է, որ միջադեպը օպերատիվ կերպով լուծվել է։


Նման դեպքերը բացառելու համար, շարունակել է նախարարի պաշտոնակատարը, համապատասխան կառույցները պետք է բացատրական աշխատանքներ տանեն քաղաքացիների հետ։ «Գուցե նույնիսկ ավելի. դա բնական կյանք է շփման գծում։ Կարևոր է, որ այստեղ բացառված են միջադեպերը, որոնք մարդկանց մահվան պատճառ են դառնում, իսկ մնացածը պետք է լուծել։ Պետք է մարդկանց բացատրել, որ պետք չէ մոտենալ ադրբեջանական դիրքերին», - հայտարարել է նա։