20.04.2025
ENNHRI-ն ՄԻՊ համատեղ աշխատանքը ՀԿ-ների հետ ճանաչել է միջազգային առաջատար փորձ
prev Նախորդ նորություն

Արցախում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը

Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, արդեն մի քանի օր է Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում ռիսկային խմբերում աշխատող (ծառայող) անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են «SPUTNIK-V» պատվաստանյութով:

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, այսօր մի խումբ ծառայողներ ևս պատվաստվել են՝ ապահովագրվելով կորոնավիրուսային ռիսկերից։

ԱԻՊԾ ծառայողներին այնուհետև տրվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագրեր, որում նշված է են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները:

Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ու շրջանային բուժմիավորումներում, իսկ հարցերի դեպքում զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 30-03 հեռախոսահամարով:

Հայ-Ռուսական համալսարանը սեպտեմբերի 1-ից վերադառնալու է առկա աշխատանքային ռեժիմին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար