23.11.2024
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Հարությունյան
prev Նախորդ նորություն

ENNHRI-ն ՄԻՊ համատեղ աշխատանքը ՀԿ-ների հետ ճանաչել է միջազգային առաջատար փորձ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը խթանելու գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավմամբ համատեղ աշխատանքը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) ճանաչել է միջազգային առաջատար փորձ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար։

Մասնավորապես, ENNHRI-ն կարևորել է նման համագործակցությունը, որի արդյունքում, միավորելով տարբեր կողմերի ջանքերը, հնարավոր է դառնում էլ ավելի բարձրացնել ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը և դրա վերաբերյալ իրազեկվածությունը:

ENNHRI-ն նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը օժտված է առընթեր խորհուրդներ ստեղծելու լիազորությամբ, որոնց կարող են ներգրավվել ՀԿ ներկայացուցիչներ ու անկախ փորձագետներ։ Տարբեր ոլորտի մասնագիտացված ներկայացուցիչների ներգրավվումը խորհրդի կազմում կամ նիստերին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ քննարկումներ ունենալ։ Խորհրդի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները քննարկելուց բացի, քննարկվում են նաև ՀԿ-ների բարձրացրած խնդիրները և առաջարկվում են համատեղ լուծման տարբերակներ։ Նման նիստերի կարող են հրավիրվել նաև պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներ։

Պաշտպանին առընթեր խորհրդատվական խորհրդի նիստերին քննարկման նպատակով ընդգրկվում են նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված, բայց դեռևս չկատարված վճիռները։

ENNHRI-ն արձանագրել է, որ նման քննարկումներից մեկի արդյունքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀԿ-ի հետ համագործակցությամբ (Հելսինկյան կոմիտե) համատեղ հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ նման համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցել կայուն համագործակցություն։

Նշենք, որ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ։ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայի տարածաշրջանում՝ համագործակցում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հետ։