23.11.2024
Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում
prev Նախորդ նորություն

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք:


Նա հանդիպել է տեղի բնակչության ու շրջանների ղեկավարության հետ և քննարկել համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները և ենթաշրջանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:


Հարությունյանը նշել է, որ Գետավանում, Զարդախաչում, Հաթերքում, Զագլիկում, Չափարում և Ակնաբերդում շարունակվելու են շինարարական աշխատանքները՝ ուղղված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցմանը, հին բնակֆոնդի վերանորոգմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն ու վերակառուցմանը: Այդ համատեքստում նա հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց պատշաճ կատարման ուղղությամբ: Անդրադառձ է կատարվել նաև շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին և նշվել դրանց նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:


Անդրադառնալով անվտանգային միջավայրին՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի Հանրապետությունն այդ ոլորտի խնդիրները փորձում է լուծել համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը և կողմնակից է բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը:


«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում», - նշել է Արայիկ Հարությունյանը: