Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից կորոնավիրուսի դեմ պատվաստումների խնդիրը կրիտիկական է լինելու: Այդ մասին այսօր՝ մայիսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Թեև ասուլիսի թեման գնաճի զսպման նպատակով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանն էր նվիրված, ԿԲ նախագահը խոսեց կորոնավիուրսի համավարակի դեմ պատվաստումների մասին՝ շեշտելով դրանց խիստ տնտեսության վերականգնման ու պետության զարգացման համար:
«Հայաստանի տնտեսության համար պատվաստումը կարեւոր է, - ասաց Գալստյանը: - Եթե մենք հանկարծ հայտնվենք երկրների ցուցակում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը ցածր կլինի, ապա տարվա երկրորդ կեսին կարող ենք բախվել խնդիրների»:
Նրա խոսքով՝ դա, օրինակ, կարող է հարված հասցնել տուրիզմի ոլորտին, քան որ ազգային իմունիտետ ձեռք չբերած երկրների ցուցակում հայտնվելու ռիսկ կա, ուր այլ պետություներ կարող են իրենց քաղաքացիների ճամփորդություններն արգելել:
«Այժմ մենք որոշակի ակտիվություն նկատում ենք զբոսաշրջության ոլորտում Հայաստանում: Զբոսաշրջիկների հիմնական հոսքը Ռուսաստանից է», - ասաց նա՝ նկատելով, որ զբոսաշրջության ոլորտում ցուցանիշներն այս տարի կլինեն 2019 թվականի 25-30 տոկոսի մակարդակում: «2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ», - հավելեց նա:
Տնտեսության զարգացման առումով, ԿԲ նախագաի խոսքով, պատվաստումը կարող է առանցքային նշանակություն ունենալ: «Պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան: Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու երկրի ընդհանոր զարգացման տեսանկյունից», - եզրափակեց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ համաձայն պաշտոնական տվյալների՝ մայիսի 3-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 786 մարդ։ Սա Հայաստանի բնակչության 0,1 տոկոսն է, որը տարածաշրջանում ամենափոքր թիվն է:
Մինչ օրս Հայաստան է ներմուծվել 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:
Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217 407 դեպք, որոնցից 201 107-ն` առողջացած, 4 165-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996 955 թեստավորում: