23.11.2024
Կարեն Գիլոյանն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի բարեփոխումներին ուղղված ծրագրերը
prev Նախորդ նորություն

Ռազմական ոստիկանության աշխատակիցը «Ֆեյսբուքի» միջոցով շորթում է իրականացրել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները բացահայտել են «Ֆեյսբուքի» միջոցով շորթում կատարած ՌՈ աշխատակցի։


ՊՆ ՌՈ հաղորդագրությունը՝ ստորեւ․ 


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողը, համացանցի միջոցով ծանոթանալով կին օգտատերերի հետ, տարբեր պատրվակներով նրանցից գումար է շորթում:


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ս/թ մայիսի 3-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից կրտսեր սերժանտ Ա. Տ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով այլ օգտատիրոջ անվան տակ 2020թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին ծանոթացել է քաղաքացի Ա. Ա.-ի հետ՝ ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության մարզերից մեկում գտնվող բուժհաստատության բժիշկ, վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր պատրվակներով քաղաքացի Ա. Ա.-ից 2020թ.-ի ապրիլ ամսին ստացել է ընդհանուր 100.000 ՀՀ դրամ գումար:


Կասկածներ կան, որ կրտսեր սերժանտ Ա. Տ.-ին նման եղանակով հնարավոր է գումարներ փոխանցած լինեն նաև այլ օգտատերեր: Նման քաղաքացիներին ռազմական ոստիկանությունը խնդրում է դիմել իրենց։


Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: