Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի
Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, հայտնում է «Արմենպրես»-ը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասացին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Երևանը պահանջում է վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, որոնց քանակը, ըստ հայկական կողմի, հասնում է 200-ի։ Բաքվուն նրանց անվնանում է «դիվերսանտներ»՝ հայտարարելով, որ «բոլոր գերիներին վերադարձել է»: Մոսկվան, որի միջնորդական ջանքերով կանգնեցվեց Ղարաբաղում 44-օրյա պատերազմը, կողմ է ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» բանաձևով վերադարձնելուն։