15.07.2025
Տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը
prev Նախորդ նորություն

Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը հայտնաբերվել է

Ապրիլի 29-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել, որ պղծել են Մահաթմա Գանդիի արձանը:


Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել էր, որ վնասել են Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը:


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են արարքը կատարողի ինքնությունը:


Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:


Կատարվում է նախաքննություն:


 


 

Սա բարբարոսություն է, աշխարհը պետք է արձագանքի. Լիլիթ Մակունց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները