Ե՞րբ է Հայաստանը ձեռք բերելու «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 մլն չափաբաժինը
Հայաստանը Ռուսաստանից կգնի "Սպուտնիկ V" պատվաստանյութի 1 մլն չափաբաժին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունն ուժի մեջ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Ավինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կօգտագործի բոլոր հնարավոր խողովակներն ու միջոցներ կհատկացնի այս տարի պատվաստանյութի լուրջ խմբաքանակի ներկրումն ապահովելու համար: "Պետությունը դիտարկում է Հայաստանում հաստատված բոլոր պատվաստանյութերը", - ասաց նա:
Իր հերթին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ երկու օր առաջ ստացվել է "Սպուտնիկ V" երկրորդ խմբաքանակը՝ 14 հազար դեղաչափ: "Միանգամից ողջ խմբաքանակը ներմուծել չի ստացվի, բոլոր երկրները մաս-մաս են պատվաստանյութը ստանում", - պարզաբանել է նա: