24.05.2025
Պատրուշևը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 27-ին և 28-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:


Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:


Ըստ աղբյուրի՝ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:


 

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԳՆ աշխատակազմի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան