24.11.2024
Արա Այվազյանը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված, օրական գրանցվում է վարակվելու 800-1000 դեպք, մահերի թիվը՝ 10-ից ավելի է: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: 


Նա կանխատեսեց, որ վարակի տարածվածության ընդհանուր միտումն առաջիկայում կպահպանվի:


«Հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված աշխատել: Մեծ թվով բուժհաստատություններ վերապրոֆիլավորվել են՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնություն ցուցաբերելու համար: Եթե դեպքերի թիվն ավելանա, ապա պետք է ավելացվի վերապրոֆիլավորված բուժհաստատությունների թիվը»,- հավելեց Սահակյանը: